Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը, նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ներկայացել են դատախազություն և ստացել իրենց վերաբերող վարույթի նյութերը:
Դատախազություն է ներկայացել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա կալանք է դրվել:
Դատախազությունից նաև հայտնել են, որ այլ անձանց գույքի նկատմամբ արգելանք դնելու որոշում նույնպես կա, բայց անուններ դեռ չեն հրապարակել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան