Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսը քաղաքի ոստիկանության բաժնի ղեկավար է նշանակել Նասաու շրջանի հետաքննող սպա Քիչանթ Սյուելին՝ հաղորդում է New York Post-ը։
Այսպիսով, գոյության 176 տարիների ընթացքում վարչությունն առաջին անգամ կին կղեկավարի։ Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ Սյուելն իր պարտականությունները գերազանց կկատարի։
Օգոստոսի 24-ին էլ հաղորդեցին, որ Քեթի Հոքուլը դարձել է Նյու Յորք նահանգի առաջին կին նահանգապետը։ 2015 թվականից 62-ամյա քաղաքական գործիչը նահանգապետ Էնդրյու Կուոմոյի ղեկավարությամբ զբաղեցրել է փոխնահանգապետի պաշտոնը: Կուոմոն ստիպված եղավ 2021 թվականի օգոստոսի 10-ին հրաժարական տալ՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով: