Խոշոր հրդեհ է բռնկվել Հոնկոնգի 38-հարկանի Առևտրի համաշխարհային կենտրոնում: South China Morning Post-ը գրում է, որ շենքում, որտեղ գտնվում են գրասենյակներ և առևտրի կենտրոնը, հրդեհը բռնկվել է ընդմիջման ժամանակ։ Աղետը ստիպել է շատերին պատսպարվել շենքի վերջին հարկում, ինչի հետևանքով 300-ից ավելի մարդ արգելափակված է մնացել երկնաքերի տանիքում:
Ըստ վերջին տեղեկությունների՝ փրկարարները շենքից տարհանել են մոտ 1200 մարդու, տուժածների թիվը հասել է 14-ի։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։