Հարութ Շարոյան («Շարոսոլար» ընկերության խորհրդատու) - Ներկրումից հետո առաջին անգա՞մ եք բացում: Այո, հիմա նոր բացում ենք:
Սա ֆոտովոլտային էլեկտրակայանի խելացի փոխակերպիչ ենթակայանն է: Հայաստանում փորձարկվում է առաջին անգամ:
Սևակ Կարապետյան («Շարոսոլար» ընկերության արտաքին հարաբերությունների պատասխանատու) - Ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի երկրների համար սա նորություն է: Էնքանով, որ սա ամենաանվտանգն է համարվում իր տեսակի մեջ: Շատ զարգացած երկրներում է կիրառվում:
Գործող արևային կայաններն աշխատում են ավանդական եղանակով՝ պետք է ունենան առաձին քարե շինություն, առանձնացված տարածք տրանսֆորմատորի համար, հսկողություն:
«Շարոսոլար» ընկերությունը երկրորդ անգամ է դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ գերակա ոլորտում հարկային արտոնություն ստանալու համար: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ֆոտովոլտային կայանների համար դիմումները Կառավարությունը բավարարել է: Սմարթ ենթակայանի համար ազատվել էին տասը հազար դոլար ներկրման մաքսատուրքից: Արդեն որոշել են՝ ինչպես են ծախսելու խնայած գումարը:
Սևակ Կարապետյան - Առաջին կայանը կառուցելու դեպքում այնտեղ շուրջ 70 հազար դոլար գերակա ոլորտում ներդրում կատարելու համար հարկերից ազատվել էինք ու փորձ արեցինք երկրորդի համար:
Արևային կայանների համար ընկերության մասնագետներն ընտրել են Արագածոտնի մարզի չմշակվող քարքարուտները: Առաջին ծրագրով վեց, երկրորդով՝ ավելի քան 4 հեկտարի վրա հիմնած երկու կայանները ժամում մոտ 10 մեգավատտ էլեկտրաէներգիա են արտադրելու: Կայանի էներգետիկները հաշվարկել են՝ արտադրված էլեկտրաէներգիան բավարար է ավելի քան 3 հազար երեք հարյուր տան համար: Առաջին անգամ փորձարկում են նաև տեղական ալյումինե պրոֆիլները: Եվս մեկ միլիոն դոլար էլ այստեղ են խնայել: