Դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության խորհրդատվական մարմնի նիստին՝ նվիրված օգտագործված միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային ու ռադիացիոն վտանգավոր օբյեկտները շահագործումից դուրս բերելու հարցերի քննարկմանը։
Միջոցառումը կազմակերպել է «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը, որը միջուկային ժառանգության վերացման Համագործակցության երկրների բազային կազմակերպությունն է՝ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են մասնակից երկրներից յուրաքանչյուրում միջուկային նյութերի բեռնաթափման համար ենթակառուցվածքային օբյեկտների ներկա վիճակը, միջուկային օբյեկտները շահագործումից հանելու և հողերի բարելավման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև կարգավորող դաշտի բարելավման և ներդաշնակեցման նախատեսվող միջոցառումները: