Ինքնակամ կառույցների դեմ պայքարը կկատարելագործվի օրենսադրական նոր կարգավորումներով: Բացերը, որոնք եղել են նախկինում և որոնցից օգտվել են ապօրինի կառուցապատողները, պրակտիկորեն թույլ են տվել նրանց օրինականացնել ինքանկամ կառույցները, մանևրելու տարբերակներ եղել են:
Դա մաքսիմալ կբացառվի, ավելին՝ մինչև այդ կմշակվի Հայաստանի օրթո-ֆոտո-հատակագիծը, որով կարելի է ճշգրտել կադաստրային քարտեզները, ներմուծել նոր տվյալներ և հայտնաբերել ինքնակամ կառույցները:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան