Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ 5 շենքի տանիքներ ևս հիմնանորոգվում են՝ հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Ազատամուտի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և բարերաների համաֆինանսավորմամբ վերանորոգվում են համայնքի բազմաբնակարան 5 շենքի տանիքներ:
Ծրագրի արժեքը 48.4 մլն ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 50%, Ազատամուտի համայնքապետարանի ներդրումը՝ 30%, բնակիչների և բարերաների ներդրումը՝ 20%:
Հիշեցնենք, որ 2020 թ. Ազատամուտ գյուղում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգվել են ևս 6 շենքի տանիքներ։