ԿԿԱՅԱՆԱ ԱԼԳ 6-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդների մասնակցությամբ այսօր տեղի կունենա Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում։ ԱլԳ գագաթնաժողովը կկենտրոնանա առանցքային հինգ ոլորտի՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակություններին աջակցությանն առնվող հարցերի վրա։ Այս առաջնահերթությունները սահմանվել են հիմք ընդունելով արդեն արձանագրած ձեռքբերումները և հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ «կանաչ» անցումը և թվայնացումը հետհամավարակային վերականգնման համատեքստում: Նախատեսվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրությունը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմաններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։
ԱՄՆ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին: «Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում Հայաստանի ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինքենը:
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ու Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը առաջընթաց են արձանագրել քննարկումների ընթացքում՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: Ավելի վաղ Ռաֆայել Գրոսին հայտարարել Էր, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը ձգտում Է Իրանի հետ համաձայնության հասնել իրանական Քարաջում Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության օբյեկտում նորից տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ: Նա նաև նշել Է, որ Թեհրանը պետք Է պարզաբանի մի շարք հարցեր, ներառյալ չհայտարարված վայրերում միջուկային նյութերի առկայությունը: Խաթիբզադեն հայտնել Է, որ կրճատվել են մի շարք այնպիսի հարցերի շուրջ տարաձայնությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: ԱԳՆ ներկայացուցիչը չի բացահայտել քննարկումների և պայմանավորվածությունների մանրամասները:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 77 ԵՐԿՐՈՒՄ. ԱՀԿ ՏՆՕՐԵՆ
Կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է աննախադեպ արագությամբ և հայտնաբերվել է արդեն 77 երկրում՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրիեսուսի խոսքով՝ բոլոր երկրները պետք է համախմբվեն և կենտրոնացնեն ուժերը պայքարելու նոր մուտացիայի դեմ: «Omicron-ը տարածվում է այնպիսի արագությամբ, ինչպինսին մենք չենք տեսել նախկինում որևէ այլ տարբերակի դեպքում»,- նշել է ԱՀԿ ղեկավարը և մտահոգություն հայտնել, որ մարդիկ անտեսում են նոր վարակի տարածման հավանականությունը կարծելով, որ այն ավելի մեղմ տեսակ է: