ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ դա է պահանջում «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» (ԳՀՀԾ) պայմանագիրը՝ հայտնում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ ներկա բանակցություններում Միացյալ Նահանգներն ու Իրանը կմոբիլիզացնեն նույն ոգին և ձգտումը, որը հանգեցրեց ԳՀՀԾ-ի կնքմանը, իսկ դրան, ըստ Դիկարլոնի, կենսունակ այլընտրանք չկա։
«Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարի հետ կոչ եմ անում Միացյալ Նահանգներին հանել պատժամիջոցները, ինչպես նշված է ծրագրում, և ընդլայնել Իրանի առևտրի ու նավթի հետ կապված բացառությունները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է ընդլայնի նաև այն բացառությունները, որոնք վերաբերում են խաղաղ միջուկային գործունեության որոշակի տեսակներին Բուշերի, Ֆորդոյի օբյեկտներում, Արաքի ռեակտորում։
Դիկարլոն ընդգծել է, որ բացառությունների ընդլայնում է պահանջվում նաև Իրանից հարստացված ուրանի արտահանման համար՝ բնական ուրանի դիմաց։
Իրանը և միջուկային խոշոր տերությունները փորձում են թարմացնել 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որով Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց:
Իրանը և միջուկային խոշոր տերությունները փորձում են թարմացնել 2015 թվականի ծրագիրը: