ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը բարձր է գնահատել ռուսական անօդաչու սարքերը: РБК-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանում ստեղծված անօդաչուները գերազանցում են թուրքական հարվածային «Բայրաքթարին»։
«Ռուսական զարգացումները ոչ միայն չեն զիջում, այլև տեխնիկապես գերազանցում են թուրքական անօդաչու համալիրին»,- ասել է Բորիսովը:
Փոխվարչապետը խոստովանել է, որ Ռուսաստանը մի քիչ ուշ է մտնում այդ շուկան: Այն արդեն զբաղեցրել են իսրայելցի, ամերիկացի, չինացի արտադրողները: Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շանսեր ունի և կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը:
«Դուբայի վերջին ցուցահանդեսում մենք ներկայացրել ենք մեր նմուշները, ինչը հնարավորություն է տալիս Ռուսաստանին մտնել այս տեսակի զենք արտահանող երկրների ակումբ»,- ընդգծել է պաշտոնյան։