ԱՄՆ ոստիկանությունը վերացրել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան շրջափակումը, որը ստեղծել էին կասկածելի փաթեթի հայտնաբերման պատճառով՝ հայտնում է ТАСС-ը։
Դեպքի վայր ժամանած ռումբերի վնասազերծման բաժնի ոստիկանները, սակայն, փաթեթում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերել: Ճանապարհային երթևեկության բոլոր սահմանափակումներն հանվել են: Լրատվական գործակալության թղթակիցը պարզաբանել է, որ իրավիճակը դեսպանատանը հանգիստ է, շենքի մոտ ոստիկաններ և հրշեջ մեքենաներ չկան։