ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թ. տեսչական մարմինը նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճանշին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան շին» ՍՊ ընկերությունները։
Մասնավորապես՝ իրականացված չէ ճանապարհի եզրագծումը, փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով, մաքրված չեն ջրահեռացման առուները։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։
Շինարարությունն իրականացնող «Ճանշին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 8 -րդ հոդվածի համաձայն «Ճանշին» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Խախտման վերացման վերաբերյալ «Ճանշին» ՍՊ ընկերության տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։