Jnews.ge կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3988 նոր դեպք:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3722 մարդ, մահացել է 49 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 894801 դեպք, որոնցից 840985-ը ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը 12826 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53255 թեստավորում, այդ թվում 37264-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15991-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 7.49% է, վերջին 14 օրվանը՝ 7.64%, վերջին 7 օրվանը՝ 7.15%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2324131 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10948 մարդ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5999 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1151 անձ: