Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից, հրազեն պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Լեքսուսով» հանդերձ։
Վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «Սայգա Մ3» տիպի որսորդական ողորկափող հրազեն, պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: