Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է Հայաստանի Կառավարության ծրագրում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Վահան Հունանյանի խոսքով՝ Երևանն այս առումով դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։