ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով նախագահել է միջազգային էներգետիկ խարտիայի 32-րդ համաժողովը։
2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել էր էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահությունը մեկ տարի ժամկետով:
Նախարարը ՀՀ Կառավարության և իր անունից ողջունել է Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին, համաժողովի մյուս մասնակիցներին և արդյունավետ աշխատանք է մաղթել։
Նախարարը նշել է, որ Հայաստանի նախագահության շրջանակներում կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները կամփոփվեն այսօրվա համաժողովի շրջանակներում։
Համաժողովի շրջանակներում կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Գի Լենցը։