Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչով Բյուրեղավան խոշորացված համայնքում վերանորոգվում և կառուցվում է ոռոգման նոր համակարգ: Հայտնում է Կոտայքի մարզպետարանը:
Այս պահին շինարարական աշխատանքներն իրականացվում են Նուռնուս բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հատվածում։ Ծրագրի արդյունքում Բյուրեղավանի բոլոր բնակավայրերում՝ Նուռնուսում, Ջրաբերում, Բյուրեղավանում, մինչև հաջորդ տարվա ոռոգման շրջանը, ոռոգման վերակառուցված համակարգն ամբողջովին կծառայի իր նպատակին։ Ծրագրի արժեքն ավելի քան 272 մլն դրամ է: