Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Ստեփանակերտ քաղաքի 1988 թ. ծնված բնակչի կողմից նույն քաղաքի 1940 թ. ծնված բնակչի վստահությունը չարաշահելու, կեղծ խոստում տալու եղանակով, շահադիտական դրդումներից ելնելով 2.800.000 ՀՀ դրամ գումար ստանալու և հափշտակելու, դրանով վերջինիս խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: