ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հաջորդ շաբաթ կմեկնի Իսրայել՝ Իրանի հետ կապված հարցերի և միջուկային գործարքի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների։
Նշվում է, որ Սալիվանը կհանդիպի Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի, ԱԳ նախարար Յաիր Լապիդի, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության ղեկավար Բենի Գանցի հետ: Ակնկալվում է նաև, որ Բայդենի օգնականը խորհրդակցություններ կանցկացնի պաղեստինցի պաշտոնյաների հետ:
Axios-ը նշել է, որ Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության հասնել, որի արդյունքում Իրանի դեմ պատժամիջոցները կթուլանան, սակայն իրանական միջուկային ծրագիրը կշարունակի զարգանալ: