«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպումը՝ Գերմանիայի նախագահությամբ, տեղի կունենա 2022 թ. հունիսի 26-28-ը՝ Բավարիայի շրջանի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքի Էլմաու դղյակում, հայտնել են Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ դղյակը համապատասխանում է անվտանգության և լոգիստիկ բոլոր չափանիշներին: Այնտեղ 2015 թ. ևս անցկացվել էր G7-ի գագաթնաժողով:
«Մեծ յոթնյակի» ձևաչափին մասնակցում են Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան: G7-ի արտգործնախարարների հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 11-12-ը՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: