Թուրքիայում մի շարք սուպերմարկետների ցանցեր քվոտաներ են սահմանել առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար, ինչպիսիք են՝ ալյուրը, ձեթը, կաթը և այլն, հայտնում է Ahval-ը:
Ստամբուլի մթերային խանութներն ամեն հաճախորդին երկու տուփ կաթ են վաճառում: Մյուս ապրանքների, օրինակ՝ ձեթի և ալյուրի համար վաճառքի այլ սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակվել է նաև ծխախոտի վաճառքը:
Սահմանափակումների պատճառը հոկտեմբերի վերջից թուրքական լիրայի 30%-ով անկումն է դոլարի նկատմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 20.7%, իսկ պարենային ապրանքների գներն աճել են միջինում 27.1%-ով: