ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։