Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի վերջին որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը, և իրավապաշտպանն այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։
Չավուշօղլուի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումները վավեր են ԵԽ անդամ բոլոր 47 երկրի համար։
Ֆրանսիան 10 տարի է՝ ինչ չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները։ Ժողովրդավարության առաջատար երկրներից Նորվեգիան՝ 2, իսկ Գերմանիան՝ 5 տարի է՝ չեն կատարում դրանք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա դժգոհել է, թե Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը թիրախավորում է Թուրքիային և կիրառում երկակի ստանդարտներ: