Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները, գրել է Bild-ը։
Գործակալության աղբյուրները նշել են, որ մայիսին Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան Barrett խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող լիտվական հրացանների մատակարարումները, որոնց համար Կիևն արդեն վճարել էր: Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը կարողացել է հասնել Նիդերլանդների աջակցությանն այդ հարցում:
Գործակալությունից հայտնել են, որ օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ խնդրել էր Մերկելին փոխել իր որոշումը, սակայն կանցլերը մերժել էր: Միայն նոյեմբերին մատակարարումները մասնակիորեն վերականգնվել են: