Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ նման գործողությունները դեմ են տարածաշրջանի և արաբական երկրների շահերին:
Բենեթը դեկտեմբերի 12-ին պատմական այց է կատարել ԱՄԷ գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հրավերով: Նա Իսրայելի առաջին վարչապետն է, որն այցելել է ԱՄԷ:
Բենեթի խոսքով՝ ԱՄԷ-ի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ արքայազնի հետ բանակցությունները եղել են ազնիվ և բովանդակալից: