Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ նաև առաջիկայում կսկսվեն Երևան-Ստամբուլ չարտերային չվերթերը։