ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում և ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:
Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հարցին:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը: