ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Հայաստան-Թուրքիա հնարավոր բանակցությունների մասին՝ մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
Իսկ թե ով կներկայացնի հայկական կողմը, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ անունը կհայտարարվի:
«Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա: Խոսելու համար կան նշանակված մարդիկ իրենց ու մեր կողմից: Տարածաշրջանի հետ կապված հարցերի քննարկում է լինելու, բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթում»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք Բրյուսելում կքննարկվի գերիների խնդիրը:
Նա ընդգծել է, որ գերիների հարցն իրենց օրակարգում է, ու քանի դեռ Ադրբեջանում պահվող գերիներ կան, ցանկացած քննարկման ընթացքում այդ խնդիրը պետք է լինի առաջնային:
Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան