Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող և լրագրող Էրիկ Զեմուրին և Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում և գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր