Ուկրաինայի Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գոգիլաշվիլուն՝ Դոնբասի անցակետում տեղի ունեցած սկանդալի պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին նախաձեռնել էր Գոգիլաշվիլու հեռացումը վարույթի ընթացքում, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկու պահանջով Նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել ՆԳ փոխնախարարին: Բացի դրանից՝ Լրագրողական հետաքննության կենտրոնը, վկայակոչելով ՌԴ Դաշնային հարկային ծառայության տվյալները, հայտնել է, որ Գոգիլաշվիլին ունի Ռուսաստանի քաղաքացու անձնագիր և անհատական հարկային համար:
Ըստ տարածված տեսահոլովակի՝ Դոնեցկի շրջանի մուտքի մոտ Գոգիլաշվիլին հրաժարվել է կատարել ոստիկանի պահանջները և անմիջապես կանգ չի առել անցակետում։ Կանգառից հետո, սակայն, տղամարդը սկսել է վիճել իրավապահների հետ: Փոխնախարարին դուր չի եկել, որ իրեն դեմքով չեն ճանաչել: Պաշտոնյան սպառնացել է ու կռվել ոստիկանների հետ: