Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վերահաստատել է ՆԱՏՕ-ի հավատարմությունը 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումներին՝ գրում է Aliq.ge-ն: Այս կերպ դաշինքը պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը, որում նշված է, որ ՆԱՏՕ-ն պետք է չեղյալ համարի գագաթնաժողովում Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին որոշումը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար։
«Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծման օրից հաստակեցրել է, որ իր դուռը բաց է ցանկացած եվրոպական երկրի համար, որը ցանկանում է միանալ միջազգային կազմակերպությանն ու բավարարել անհրաժեշտ չափանիշները»,- NBC News-ի հետ հարցազրույցում ասել է Էնթոնի Բլինքենը: