Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը 12 մարզում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 52 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։