Հարավային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ հայտարարել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտը։ Այս մասին հայտարարել է Կորեայի ղեկավար Մուն Ջե Ինը՝ հայտնում է BBC-ն։
Սակայն բանակցությունները դեռևս չեն սկսվել ԿԺԴՀ-ի պահանջների պատճառով՝ հավելել է նախագահը։ Սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն, հայտարարել էր, որ Փհենյանը երկխոսության կգնա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից»:
1950-1953 թվականների կորեական պատերազմն ավարտվեց զինադադարով, սակայն խաղաղության պայմանագիր մինչև օրս չի կնքվել: