Կորոնավիճակը Հայաստանում դրական միտումներ ունի, դրան նպաստել են պատվաստումների աճող ցուցանիշները: Բնակչության 26,5 տոկոսը լիարժեք պատվաստված է, բայց հնարավորինս արագ պետք է հասնել 80-85 տոկոս պատվաստման ցուցանիշին: Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ է, որ պատվաստվեն տարիքային բոլոր խմբերը: