ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները:
Ըստ ներկայացված տվյալների՝ առաջին դեղաչափը ստացել է կանանց 45.9 տոկոսը և տղամարդկանց 54.1 տոկոսը:
Երկրորդ դեղաչափը ստացել է կանանց 45.1 տոկոսը և տղամարդկանց 54.9 տոկոսը:
Ամենամեծ թվով առաջին դեղաչափով պատվաստում ստացել են 35-64 տարեկան քաղաքացիները. դեղաչափը ստացել է նրանց 58.2 տոկոսը:
12-17 տարեկանների տարիքային խմբում առաջին դեղաչափը ստացել է 0.1 տոկոսը:
Առաջին դեղաչափ է ստացել 18-34 տարեկանների 27.2 տոկոսը և 65 տարեկանից բարձր անձանց 14.5 տոկոսը:
35-64 տարեկանների տարիքային խմբում երկրորդ դեղաչափ ստացողները կազմում են 60.5 տոկոս:
12-17 տարեկանների տարիքային խմբում երկրորդ դեղաչափը ստացել է 0.01 տոկոսը:
Երկրորդ դեղաչափ է ստացել 18-34 տարեկանների 24.29 տոկոսը և 65 տարեկանից բարձր անձանց 15.2 տոկոսը: