Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Դեկտեմբերի 5-12-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1899 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 301 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 121, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 437 անձ։ 153 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 37-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 194-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի դրանից՝ պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 57 անձի՝ հայտնաբերելով 5 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։