Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն են, ստուգում են սուպերմարկետի աշխատակիցների պատվաստման թղթերը: Խախտումներ չկան. տեսուչների արձանագրումն է:
Վան Աղաջանյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Ունենք դեպքեր, որ նոր են պատվաստվել, դեռ երկրորդ դեղաչափը չեն ստացել, բայց բոլորը պատվաստված են:
44 հոգանոց աշխատակազմում հետևում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նաև այլ միջոցառումներին:
Վան Աղաջանյան - Աշխատակիցներն ու հաճախորդները կրում են պաշտպանիչ դիմակներ: Կատարվում է ախտահանության պրոցեսն այնպես, ինչպես սահմանված է Առողջապահության նախարարի հրամանով:
Սրահի մենեջերը նշում է՝ տեսուչներն իրենց այցելում են գրեթե ամեն ամիս: Խախտման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, սակայն եղել է մեկ զգուշացում:
Նանա Բաբուջյան, առևտրի կենտրոնի մենեջեր - Հաճախորհդներ ունեցել ենք, որ եղել են առանց դիմակի, բայց նրանց հորդորել ենք, որ դիմակ դնեն:
Օգոստոս ամսից մինչև օրս տեսուչները կատարել են 1539 շրջայց, հակահամաճարակային կանոնները չպահպանելու հիմքով կազմել 209 արձանագրություն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան