ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արգիշտի Մեխակյանին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արգիշտի Մեխակյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: