Դեկտեմբերի 6-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 347 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 149 կենցաղային կանչ: Տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:
Արձանագրվել է թունավորման 4 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: