Շուտով Սևան քաղաքում՝ Սևանա լճի մոտակայքում, կտեղադրվի Գեղարքունիքի մարզի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով։
Նախագիծն իրականացնելու համար Գայանեն ընկերների հետ գաղափարը ներկայացրել է Awesome հիմնադրամին և դրամաշնորհ է ստացել։
Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով նախագիծը չի իրականացվել, բայց հետո Գայանեն որոշել է շարունակել այն։
Գիտարձանը բաղկացած է լինելու իրարից 30 մետր հեռավորության վրա գտնվող 2 մետրանոց ափսեներից: Նախագիծն իրականացվում է «Այբ» դպրոցի ֆաբլաբում:
Աշխատանքներն ամբողջությամբ կատարվում է անվճար հիմունքներով: