Սերպուխովի կանանց մենաստանի ուղղափառ գիմնազիայի վրա հարձակված երիտասարդը, նախնական տվյալներով, մահացել է՝ Inetrfax-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Դեկտեմբերի 13-ի առավոտյան տեղի բնակիչներից մեկը մտել է վանքի տարածք և գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը։
Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է մեկ մեծահասակ ու վեց երեխա, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում տեղում։ Եվս մեկ դեռահաս հոսպիտալացվել է վերջույթների վնասվածքներով։
Պարզվել է, որ Սերպուխովի մենաստանում պայթյուն կազմակերպողը նախկինում եղել է վանքի ծխական դպրոցի աշակերտ։ Նախնական տվյալներով՝ հանցագործության դրդապատճառ է դարձել կասկածյալի ատելությունը դպրոցի ուսուցիչների և միանձնուհիների նկատմամբ: