ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրի խնդրանքը՝ տարածաշրջանում տորնադոյի հետևանքները դաշնային մակարդակի աղետ ճանաչելու մասին: Բայդենը տորնադոն գնահատել է երկրի պատմության մեջ ամենահզորներից մեկը՝ հայտնել է BBC-ն:
Միայն ուրբաթ գիշերը 30 տորնադո է մոլեգնել նահանգում, ինչի հետևանքով ավերվել է մի քանի քաղաք, Մեյֆիլդն ու նրա շրջակայքը լրիվ ավերակների են վերածվել: Նահանգապետի խոսքով՝ տարերային աղետի զոհ կարող է դառնալ ավելի քան 100 մարդ։
Բայդենը նախօրեին նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել, և Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (FEMA) սկսել է օգնություն տրամադրել այն բնակիչներին, որոնք մնացել են առանց տների, էլեկտրականության և ջրի:
Անցյալ շաբաթ ավերիչ տորնադոները Կենտուկիից բացի հարվածել են ԱՄՆ-ի ևս հինգ նահանգի, որտեղ նույնպես կան զոհեր և ավերածություններ: