Դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք․ Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։
Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնե, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:
Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել է համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։