Հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ այսօր առավոտից չեն աշխատում: Վարորդները հավաքվել են Ջրվեժի ավտոպարկում և հրաժարվում են երթուղի դուրս գալ:
«Լուրերի» թղթակիցը հաղորդում է, որ վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:
Այս պահին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը փակ քննարկում է անցկացնում վարորդների և ավտոպարկի տնօրինության հետ: