«Երևան մոլի» տարածքում բարձրախոսով հաճախ են քաղաքացիներին հորդորում հետևել հակահամաճարակային պայմաններին: Հակառակ դեպքում՝
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների այցը «Երևան մոլ» առաջին անգամը չէ:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Սկզբնական շրջանի համեմատ այս առևտրի կենտրոնում նույնպես բավականին խնդիրներ կային, սակայն ստուգայցերի արդյունքում բավականին նվազել է, և այժմ վիճակը բավականին լավ է:
Առևտրի կենտրոնում տասնյակ խանութներ կան, մշտապես և՛ աշխատողների թիվն է շատ, և՛ հաճախորդների: Նախատոնական առևտրով պայմանավորված էլ՝ մարդկանց հոսքը ավելացել է:
Հիմա առաջնահերթ ստուգում են պատվաստվածների ու թեստավորվածների գրանցամատյանները: Այս խանութում 10 աշխատողից 9-ն արդեն պատվաստված են: Մեր այցելած բոլոր խանութներում աշխատողների մեծ մասը պատվաստված էր:
Հոկտեմբերի 14-ից սկսած իրականացվել է 8167 ստուգայց, հայտնաբերվել 362 խախտում՝ ասում է ԱԱՏՄ ներկայացուցիչը:
Գայանե Խաչատրյան - Վիճակը բավականին լավացել է, պատվաստվողների թիվն ավելացել է, իսկ ՊՇՌ ներկայացնողները հետզհետե պակասում են:
Տեսչական մարմինները հիշեցնում են՝ փակ և բաց տարածքներում դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու պահանջը դեռ ուժի մեջ է: