Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 10-ին այցելել է վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոն ու ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Ինչպես տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից, մարզպետին են ներկայացվել նաև կենտրոնի ընթացիկ խնդիրները, որոնցից շտապօգնության մեքենայի հարցը լուծում կստանա, մյուսները քննարկման փուլում են։