Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախօրեին հանդես է եկել 156-րդ թատերաշրջանի երրորդ առաջնախաղով։ Հանդիսատեսի դատին է հանձնվել Քիփլինգի «Մաուգլի» ներկայացումը։
Շիրակի մարզպետարանից տեղեկանում ենք՝ պրեմիերային ներկա են եղել նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
Մինչ ներկայացումը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շրջել է թատրոնում, թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի հետ զրուցել առաջիկա անելիքների, ծրագրերի ու հուզող խնդիրների մասին։