Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մարզկենտրոն Հրազդան խոշորացված համայնքում իրականացվող ավելի քան 60 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների կապիտալ ասֆալտապատման ծրագիրը գրեթե ավարտվել է: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 30%-70% համաֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Գառնի խոշորացված համայնքում ավարտվել են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները։ Համայնքի տարբեր փողոցներում, ըստ առաջնահերթության, կառուցվել են նոր ժամանակակից լեդ համակարգեր։ Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 50%-50% համաֆինանսավորմամբ
Սուբվենցիոն ևս մեկ ծրագիր ավարտվել է Գեղաշեն բնակավայրում: Մշակույթի տան, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի տանիքներին, ինչպես նաև խորքային հորի մոտ տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ: Ծրագրին պետական բյուջեի ներդրման չափը կազմել է 50%, մյուս մասը ներդրվել է համայնքի միջոցներից: