Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին նորարական, թվային և մրցակցային տնտեսության զարգացման գործում: Մեր երկիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել տնտեսության թվայնացման ոլորտում: Հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ վերապրոֆիլավորել են իրենց գործունեությունը՝ հիմքում նկատի ունենալով հենց առցանց հարթակները:
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմեկնարկի Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Այս տարիներին Եվրամիությունն «էլեկտրոնային կառավարման» բարելավման համար զարգացման ոլորտում զգալի գումարներ է հատկացրել Երևանին: Մասնավորապես, ԵՈՒ 4 Դիջիթալ ծրագրի շրջանակում երկիրն ստացել է ավելի քան 5 մլն դոլար:
Եվրամիության ծրագրի մի մասը նախատեսված է երիտասարդ կադրերի վերապատրաստման համար: Հարյուրավոր հայ ուսանողներ վերջին տարիներին իրենց ուսումը շարունակել են եվրոպական տարբեր երկրներում: Հայկական կողմը հույս ունի նրանց փորձն ապագայում օգտագործել թվային և նորարարական տնտեսության զարգացման գործում:
Տնտեսական ոլորտում առաջնահերթությունները սահմանվել են՝ հիմք ընդունելով նախկինում արձանագրված ձեռքբերումները և հաշվի էառնելով նոր մարտահրավերներն ու ձեռքբերումները: