ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը:
COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու համար ուսումնասիրվել է կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսոմոտորային ուղևորափոխադրում կատարող 25 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 2 խախտում: Ախտահանիչ հեղուկի բացակայության հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի: